Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Ձիթենու ճյուղ»-ն արդեն 47 օր շարունակվում է. թուրքական ու քրդական կողմերի կորուստները

22:30, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
«Ձիթենու ճյուղ»-ն արդեն 47 օր շարունակվում է. թուրքական ու քրդական կողմերի կորուստները

«Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած ռազմական գործողությունները, որ իրականացվում են Թուրքիայի կողմից սիրիական Աֆրին շրջանում, արդեն 47 օր շարունակվում են:
     Հունվարի 20-ից ի վեր Աֆրինում քրդական ինքնապաշտպանական ուժերը տվել են 283 զոհ:
     Թուրքական կողմը և Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը տվել են 1588 զոհ:
     Թուրքական բանակը հեռահար հարվածներ է հասցրել քաղաքացիական բնակավայրերին 1026 անգամ, ուղղաթիռներով հարվածներ են հասցրել 56 անգամ, ծանր հրետանիով հարվածներ՝ հասցրել 3307 անգամ: Քրդական ինքնապաշտպանական ուժերը և թուրքական բանակը, ինչպես նաև թուրքական կողմի աջակցությունը վայելող ուժերը ունեցել են 643 մերձամարտ:
     Քրդական կողմը ոչնչացրել է մեկ «Կոբրա» ուղղաթիռ, մեկ «Sikorsky» տեսակ ուղղաթիռ, երկու հետախուզական ԱԹՍ , մեկ «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ, 96 ռազմական տրանսպորտային միջոց, այդ թվում զրահապատ մեքենաներ, վառելիք տեղափոխող մեքենաներ, 32 ռազմական մեքենաներ, այդ թվում նաև տանկեր:

| | |
3373 | 0