Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ավստրալիայի ափերին կետային շնաձուկը քիչ է մնացել կուլ տա զբոսաշրջիկներով նավակը

21:50, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
Ավստրալիայի ափերին կետային շնաձուկը քիչ է մնացել կուլ տա զբոսաշրջիկներով նավակը

Արևմտյան Ավստրալիայի ջրերում հսկայական կետային շնաձուկը քիչ է մնացել իր հսկայական երախով կուլ տա որսորդական նավակը: Լուսանկարիչ Թոմ Քենոնին հաջողվել է եզակի լուսանկարներ անել, որոնք միաժամանակ սարսափ ու հիացմունք են հարուցում:
     Աշխարհի ամենախոշոր ձուկն իր ժամանակի մեծ մասն անց է կացնում ջրերի խորքերում թաքնվելով, մարդկանցից հեռու: Սակայն մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում դրանց կարելի է տեսնել Նինգալուի մոտակայքում:
     Այս լուսանկարներն արվել են ափից մոտ 6 կմ հեռավորության վրա: Ականատես լրագրողը պատմել է, որ այս շնաձուկը շատ հետաքրքրասերն է եղել և մոտ 50 րոպե լողացել է նավակի կողքով՝ ապշեցնելով նավակի վրայի մարդկանց:
     Նշենք, որ կետային շնաձկների երկարությունը հասնում է 12 մետրի, իսկ քաշը՝ 20 տոննայի: Դանք համարվում են վերացող կենդանատեսակներ:

Ավստրալիայի ափերին կետային շնաձուկը քիչ է մնացել կուլ տա զբոսաշրջիկներով նավակը
Ավստրալիայի ափերին կետային շնաձուկը քիչ է մնացել կուլ տա զբոսաշրջիկներով նավակը
| | |
5113 | 0