Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մովսես Խորենացին աշխատում է իր երկրորդ «Ողբ»-ի վրա». Սերժ Սարգսյանը պարգևատրել է Դիանա Գրիգորյանին

21:35, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
«Մովսես Խորենացին աշխատում է իր երկրորդ «Ողբ»-ի վրա». Սերժ Սարգսյանը պարգևատրել է Դիանա Գրիգորյանին

Համացանցում քննարկվում է ՀՀ նախագահի հրամանագիրը՝ պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գոռի Գրիգորյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,- նշված է Սերժ Սարգսյանի հրամանագրում:

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հատված է տեղադրել Խորենացու «Ողբ»-ից՝ կցելով նախագահի հրամանագիրը:

«Դիանա Գրիգորյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Մովսես Խորենացին աշխատում է իր երկրորդ «Ողբ»-ի վրա»,- նմանաբովանդակ գրառում է կատարել նաև գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը:

10492 | 6
Facebook