Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Կանխվել է ինքնասպանության փորձ՝ Դավթաշենի կամրջից

21:25, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
Կանխվել է ինքնասպանության փորձ՝ Դավթաշենի կամրջից

Մարտի 7-ին՝ ժամը 20:17-ին, անձը չպարզված քաղաքացուց Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ իր հայրը գտնվում է Դավթաշենի կամրջի վրա և փորձում է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Մինչ փրկարարների կանչի հասնելը՝ կամրջի վրա հերթապահություն իրականացնող ոստիկանները կանխել են 1963թ. ծնված Գ. Հ-ի ինքնասպանության փորձը:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային՝ կանխելով նրա՝ ինքնասպանություն գործելու հետագա փորձերը:

| | |
2315 | 0