Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Կապանում 9-ամյա տղան ընկել է Ողջի գետը

19:20, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
Կապանում 9-ամյա տղան ընկել է Ողջի գետը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Կենտրոնական փողոցում 9 տարեկան երեխան ընկել է Ողջի գետը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Կապանի հրշեջ-փրկարարները, քաղաքացիները գետից դուրս են բերել 9-ամյա Գևորգ Մարտիրոսյանին, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Կապանի բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել, իսկ հետո տեղափոխել Կապանի հիվանդանոց: Նշված հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում՝ շնորհիվ քաղաքացիների, ովքեր ճիշտ ժամանակին երեխային դուրս են բերել գետից: Երեխան իր դասընկերոջ՝ Ալեն Բաղդասարյանի հետ այցելել է Հալիձորի բերդ կոչվող հատված՝ մանուշակներ հավաքելու, որտեղ էլ Գևորգը սայթաքել և ընկել է գետը: Գետը մի քանի մետր երեխային քշել տարել է և արդեն 14 շենքի մոտ կանայք նկատել են երեխային և օգնության են կանչել տղամարդկանց, ովքեր էլ կարողացել են փրկել երեխայի կյանքն, ով, սակայն, մարմնական վնասվածքներ է ստացել և այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ:

| | |
5808 | 0