Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«ԱԳՆ-ն փորձում է խուսափել ՀՀ քաղաքացու կողմից բարձրացված խնդրի լուծմանը հետամուտ լինելուց և արժանապատիվ արձագանքելուց. «Երկիր ծիրանի»

17:15, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
«ԱԳՆ-ն փորձում է խուսափել ՀՀ քաղաքացու կողմից բարձրացված խնդրի լուծմանը հետամուտ լինելուց և արժանապատիվ արձագանքելուց. «Երկիր ծիրանի»

«Երկիր Ծիրանի» կուսակցությանհայտարարությունը.

«2018 թվականի հունվարի 21-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը մուտքը Վրաստանի Հանրապետություն արգելելու կապակցությամբ՝ Զարուհի Փոստանջյանը հստակ և իրավական պարզաբանումներ տրամադրելու պահանջով գրավոր դիմել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին և Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին:

Դեպքից շուրջ տասն օր անց միայն՝ սույն թվականի փետրվարի 1-ին, ստացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատասխանը՝ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի ստորագրությամբ առ այն, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարական է ուղարկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որի պատասխանը ստանալուն պես լրացուցիչ կտեղեկացնեն:

Փետրվարի 27-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, հղում անելով Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից փոխանցված ինչ-որ գրության, հայտնել է, որ սահմանային անցակետում արտասահմանցիների ստուգումն իրականացվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանումը, որն իրավասու է ստուգման արդյունքներով տալ համաձայնություն կամ մերժել արտասահմանցու մուտքը Վրաստան: Հետևաբար, եթե արտասահմանցին ցանկանում է պարզել Վրաստանի պետական սահմանի իր կողմից հատումը մերժելու պատճառները, նա համապատասխան դիմում կից փաստաթղթերով պետք է ներկայացնի Վրաստանի ներքին գործերի նախարարությանը՝ վրացերեն կամ անգլերեն լեզվով:

Այս պատասխանն իր բովանդակությամբ փաստացի կրկնում է արտգործնախարարության փետրվարի 1-ի անդեմ պատասխանը, որով, ըստ էության, փորձում են խուսափել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից բարձրացված խնդրի լուծմանը հետամուտ լինելուց և արժանապատիվ արձագանքելուց:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վերոնշյալ հերթապահ պատասխանը կրկին վկայությունն է քաղաքացու իրավունքները արժանապատվորեն պաշտպանելու պարտականությունից խուսափելու»:

| | |
1704 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am