Իրանում հրթիռների արտադրությունը 3 անգամ ընդլայնվել է: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի՝ ռազմատիեզերական զորքերի հրամանատար, գեներալ Ամի Ալի Հաջիզադեն, հաղորդում է The times of Israel-ը:
«Նախկինում մենք ստիպված էինք մշտապես բացատրություն տալ միջազգային հանրությանը մեր գործողությունների համար: Այժմ իրավիճակը փոխվել է: Իշխանության բոլոր ճյուղերը միաձայն ասում են. «Մեզ անհրաժեշտ են «Երկիր-երկիր» հրթիռներ»»,- ասել է իրանցի գեներալը Fars պարբերականի հետ զրույցում:
Ընդ որում, նա չի հստակեցրել, թե խոսքը որ ժամանակահատվածի մասին է:
Հայտարարությունն արվել է Ֆրանսիա կատարած այցից հետո: Պարբերականը նշում է, որ «այցի նպատակն Իրանի միջուկային ծրագրի ճակատագրի մասին համաձայնագրի փրկությունն էր, որն ԱՄՆ-ն հրաժարվեց երկարաձգել»: