Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ի՞նչ եք առաջարկում, մորուք պահեմ, գնամ ռազմաճակատ ու զոհվեմ, որ նոր խոսելու իրավունք ունենա՞մ». Կարպիս Փաշոյանը՝ Վազգեն Սարգսյանին քննադատելու մասին

15:35, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
«Ի՞նչ եք առաջարկում, մորուք պահեմ, գնամ ռազմաճակատ ու զոհվեմ, որ նոր խոսելու իրավունք ունենա՞մ». Կարպիս Փաշոյանը՝ Վազգեն Սարգսյանին քննադատելու մասին

Վազգեն Սարգսյանի մասին մի քննադատական հոդված էի գրել, որը բավականին սուր արձագանքի արժանացավ։ Ինձ հասցեագրված մեղադրանքները հիմնականում այս համատեքստում էին․ «Վազգեն Սարգսյանի չափ էրգրի համար արա, նոր խոսա»։ Ի՞նչ եք առաջարկում, մորուք պահեմ, ժամանակը ետ տամ, գնամ ռազմաճակատ ու զոհվեմ, որ նոր խոսելու իրավունք ունենա՞մ։

Այսինքն այս դալբայոբ տրամաբանության համաձայն Հայաստանում ապրող մարդիկ պետք է անլեզու հայվաններ դառնան՝ զրկված ազատ խոսքի իրավունքից։ Դե «հերոսին» քննադատելու համար պետք է առնվազն հերոս լինել։

Նույն տրամաբանությամբ Մարքսին քննադատելու համար պետք է մի նոր «Կապիտալ» գրել։

Լա՛վ, իսկապես չի կարելի այդքան կիսագրագետ լինել։

10835 | 1
Facebook