Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գավառում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է

12:10, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
Գավառում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է

Մարտի 7-ին Գավառ քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, 1963թ. ծնված Հայրապետ Հերգնյանի դիակը:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Գավառի բաժնում մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, ամուսինը` 1963թ. ծնված Հայրապետ Հերգնյանը, դուրս է եկել Գավառի շուկայի տարածքից` տուն վերադառնալու, և անհետ կորել է:
     Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների և նախաքննական մարմնի աշխատակիցների փոխգործակցության, օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ սպանություն է կատարվել: Ըստ նախնական տեղեկությունների` Հայրապետ Հերգնյանին սպանել և դիակը աղբանոցում թաքցրել է Գավառ քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված Միշա Մ-ն, որն էլ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն:
     Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
     Միշա Մ-ն ձերբակալված է:
     Կատարվում է նախաքննություն:

5927 | 1
Facebook