Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեզ հիմարի տե՞ղ եք դնում». Միրզոյանն՝ ԱԺ նախագահին

11:40, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
«Մեզ հիմարի տե՞ղ եք դնում». Միրզոյանն՝ ԱԺ նախագահին

«Հլը վերջին շարքի վիճակը նայեք..... Քվեարկությանն Աշոտ Արսենյանը ներկա չի եղել, բայց իր անվան դիմաց գրանցվել է կողմ, հետևաբար օրենքի քվեարկությունը պետք է մի հատ հասկանալ, վերականգնել պատկերը կամ այլ բան»,- «Հանրաքվե մասին» օրենքի նախագծի քվեարկությունից հետո հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Մենք անընդհատ, ժամանակ առ ժամանակ այս խնդրին ենք վերադառնում ու լուծումը չենք կարողանում գտնել: Այս փոքր դահլիճում Դուք կարողանո՞ւմ եք բացառել ընտրակեղծարարությունը, թե՞ ոչ, պարոն Բաբլոյան: Մեկը մյուսի փոխարեն քվեարկում է: Մի մտածեք լղոզելով անցնել: Մեզ հիմարի տե՞ղ եք դնում»,- շարունակեց Արարատ Միրզոյանը: Բաբլոյանն ասաց՝ բոլորին հարգում է ու հաշվի է առնում բոլորի կարծիքը. «Ձեր պահանջով ցուցատախտակն ավելի երկար ենք պահում, որպեսզի քվեարկողների մոտեցումները հայտնի լինեն: Եվ հետո, ձեր պահանջով կրկնեցինք պատկերը: Նայեցիք, արձագանք չեղավ: Երբ պատգամավորները դուրս եկան, նոր սկսեցիք արձագանքել»,- ասաց Աժ նախագահը: Փաշինյանը նշեց՝ երկրի ամենամեծ խնդիրն այն է, որ երկրի առաջին դեմքերը կարող են նայել մարդկանց աչքերի մեջ ու սուտն առաջ տանել:

7422 | 1
Facebook