Ձայների 63 կողմ, 32 դեմ հարաբերակցությամբ ԱԺ-ն ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքների փաթեթը:
Հիշեցնենք՝ նոր Սահմանադրությամբ ապրիլից Կառավարությունը կազմված է լինելուց վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետներից և 17 նախարարներից: Նախագծով սահմանվել են նաև այն դեպքերը, երբ վարչապետը պարտավոր է ներկայացնել հրաժարական, մասնավորապես, եթե կորցրել է քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն, կամ խախտել է օրենքով նախատեսված անհամատեղելիության պահանջները: