Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«STARTPHONE 20 500» սակագնային պլանին բաժանորդագրվելիս Samsung Galaxy A8 (2018) սմարթֆոնը ստացեք 1 դրամով. ՎիվաՍել-ՄՏՍ

10:40, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
«STARTPHONE 20 500» սակագնային պլանին բաժանորդագրվելիս Samsung Galaxy A8 (2018) սմարթֆոնը ստացեք 1 դրամով. ՎիվաՍել-ՄՏՍ

«STARTPHONE 20 500» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելով ` ֆիքսված 20 500 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդն ամսական ստանում է 10 000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ:

Նշված ժամկետով սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում «Samsung Galaxy A8 (2018)» սմարթֆոնը կարելի է ստանալ 1 դրամով:

2018 թվականին արտադրված Samsung Galaxy A8 (2018) նորաոճ մոդելն ունի կրկնակի SIM քարտի հնարավորություն, բարակ իրան (8.4 մմ) և կշռում է ընդամենը 172 գրամ: Սմարթֆոնն առջևի մասում ունի 2՝ 8 և 16 մեգապիքսել տեսախցիկ և 32 ԳԲ ներքին հիշողություն: Նոր սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կամ պատվիրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի առցանց խանութից: Սմարթֆոնն առկա է 3 գույներով՝ սև, կապույտ և ոսկեգույն:

««STARTPHONE 20 500» սակագնային պլանը նախատեսված է այն բաժանորդների համար, ովքեր նախընտրում են նորաոճ սմարթֆոն և հաճախ են օգտվում ինտերնետից՝ մասնավորապես սոցիալական ցանցերից: Բացի օնլայն շփման լայն հնարավորություններից այս սակագնային պլանը ներառում է նաև րոպեներ՝ ցանցից դուրս և ներցանցային զանգեր կատարելու համար, ինչը հնարավորություն է տալիս միշտ լինել կապի մեջ: Առհասարակ, մենք ստեղծել ենք «STARTPHONE» սակագնային պլանները՝ համատեղելով սմարթֆոնը և բջջային ծառայությունները մեկ փաթեթում, դարձնելով դյուրին թե՛ վճարման, թե՛ բաժանորդագրության գործընթացը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ «Ֆեյսբուք»-ում:

| | |
3048 | 0