Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տղամարդու խոսքն օդի մեջ չպիտի լինի». Արամ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի 2014-ի հայտարարության մասին

17:40, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
«Տղամարդու խոսքն օդի մեջ չպիտի լինի». Արամ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի 2014-ի հայտարարության մասին

«Ինքը երբ հայտարարել է, հայտարարել է ընտրություններից առաջ, այսինքն՝ պաշտոնական խոսք է տվել: Տղամարդու խոսքն օդի մեջ չպիտի լինի»,- անդրադառնալով Սերժ Սարգսյանի 2014-ի ապրիլի 10-ի հայտարարությանն՝ ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ 2014-ի ապրիլի 10-ին, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանն ասել էր. «Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:

Վերջին օրերին ՀՀԿ-ն սկսել է հայտարարել, թե Սերժ Սարգսյանն առաջնորդվելու է ոչ թե ցանկություններով, այլ քաղաքական թիմի որոշմամբ:

4407 | 3
Facebook