Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պատերազմի դեպքում ՀԱՊԿ-ն չի սատարի Արցախին». ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

17:30, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
«Պատերազմի դեպքում ՀԱՊԿ-ն չի սատարի Արցախին». ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Մոսկվա-Երևան-Աստանա-Բիշքեք-Մինսկ հեռուստակամուրջի ժամանակ «ՀԱՊԿ անդամ պետությունների համար ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքների» թեմայի շրջանակներում խոսել է Հայաստանի և Արցախի առջև դրված պարտավորությունների մասին, հաղորդում է Rusarminfo-ն:

«ՀԱՊԿ բոլոր համաձայնագրերն ստորագրվել են Հայաստանի կողմից, և, բնականաբար, Երևանի առջև որոշակի պարտավորություններ կան: Հայաստանի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ն դժվարության մեջ չի թողնի նրանց: Սակայն ՀԱՊԿ-ն իրավասություններ չունի միջամտելու այս կամ այն հակամարտությանը: Այդ իսկ պատճառով Կազմակերպությունը պատերազմի դեպքում չի աջակցի Ստեփանակերտին»,- ասել է Սիդորովը:

Սիդորովը նաև հավելել է, որ երկու հանրապետությունների միջև լարված իրավիճակն առիթ չէ «միմյանցից մայրաքաղաքները խլելու համար»:

11778 | 2
Facebook