Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Եթե ես սիրտ ունենայի, կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը». այսօր Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրն է

15:45, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
«Եթե ես սիրտ ունենայի, կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը». այսօր Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրն է

Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան...Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը...

Գաբրիել Գարսիա Մարկես

Գաբրիել Գարսիա Մարկեսը ծնվել է 1927թ. մարտի 6-ին Կոլումբիայի Արակատակա քաղաքում՝ Էլիխիո Գարսիա Մարկեսի և Լուիզա Սանտյագո Մարկեսի ընտանիքում։

Լինելով 20-րդ դարի ամենաազդեցիկ և իսպանալեզու գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ 1972 թվականին արժանացել է Նեյշտադյան գրական միջազգային մրցանակի և 1982-ին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում։ Զբաղվել է ինքնակրթությամբ, կիսատ է թողել իրավաբանական կրթությունը՝ լրագրողի կարիերա սկսելու նպատակով։ Անարգել քննադատել է կոլումբական և արտաքին քաղաքականութունը։ 1958 թվականին ամուսնացել է Մերսեդես Բարչայի հետ․ ունեցել են երկու որդի՝ Ռոդրիգոն և Գոնզալոն։

Գարսիա Մարկեսը գրողի կարիերան սկսել է որպես լրագրող՝ գրելով բազմաթիվ ոչ գեղարվեստական գործեր և կարճ պատմվածքներ, բայց առավել հատնի է իր վեպերով, ինչպես օրինակ՝ «Հարյուր տարվա մենություն» (1967), «Նահապետի աշունը» (1975), «Սերը ժանտախտի օրերին» (1985): Նրա գործերը բազմիցս արժանացել են գրաքննադատների հավանությանը և մեծ պահանջարկ են վայելել՝ առավելապես մոգական ռեալիզմ գրական ժանրը հանրայնացնելու համար։ Մոգական ռեալիզմն օգտագործում է մոգական էլեմենտներ և իրադարձություններ սովորական և ռեալիստական իրավիճակներում։ Նրա որոշ գործերի իրադարձությունները ծավալվում են Մակոնդո կոչվող հորինված գյուղում (այս վայրը ստեղծելիս գրողը ներշնչվել է իր ծննդավայր Արակատակայից), և դրանց մեծ մասն անդրադառնում են միայնության թեմային։

Կարճ ժամանակում ձեռք բերած հռչակի և ամերիկյան իմպերիալիզմի վերաբերյալ իր բացահայտ տեսակետների պատճառով Գարսիա Մարկեսը որակվել էր ԱՄՆ-ի համար վտանգավոր անձ և տարիներ շարունակ նրա մուտքն ԱՄՆ արգելված էր։ Բիլ Քլինթոնի նախագահության տարիներին արգելքը հանվեց, և ԱՄՆ նախագահն անգամ նշում էր, որ «Հարյուր տարվա մենությունը» իր ամենասիրելի վեպն է։

«... Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել»:

2014 թվականի ապրիլին՝ Գարսիա Մարկեսի մահից հետո, Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը նրան անվանել է «երբևէ ապրած ամենանշանավոր կոլումբացի»:

«Եթե դու չասես այդ ամենը այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ: Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա: Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է»,- հրաժեշտի նամակում, դիմելով իր ընթերցողին, գրում է սիրված գրողը:

Գարսիա Մարկեսը մահացել է 2014թ. ապրիլի 17-ին, Մեխիկոյում:

| | |
1625 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am