Հաշվի առնելով, որ նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահի լիազորությունները կրճատվում են, և երկրի առաջին դեմքը ոչ թե նախագահն է, այլ՝ վարչապետը, շատերի մոտ հարց է առաջանում, թե ում լուսանկարն է փակցվելու պետական կառույցների, դպրոցների և այլ հաստատությունների աշխատասենյակներում:
Օրեր առաջ MAMUL.am-ը հարցում էր անցկացրել այս թեմայով, պարզելու, քաղաքացիների կարծիքով՝ ո՞ւմ լուսանկարը պետք է փակցվի: Ձայները բաշխվել են հավասարաչափ. 50%-ը քվեարկել է վարչապետի, 50%-ը՝ նախագահի: