Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Վրացական փողոցի՝ պայթյունից փլուզված շենքում մինչ օրս վերականգնման աշխատանքներ չեն իրականացվել. «Երկիր ծիրանի» (տեսանյութ)

15:05, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
Վրացական փողոցի՝ պայթյունից փլուզված շենքում մինչ օրս վերականգնման աշխատանքներ չեն իրականացվել. «Երկիր ծիրանի» (տեսանյութ)

«Երկիր ծիրանի»-ն դիմում-բողոք է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին, քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչություն՝ Հրայր Անտոնյանին, քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչություն՝ Սամվել Մհերյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

«Այսօր 2018 թվականի մարտի 6-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այցելել է Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենք, որտեղ վերջերս տեղի էր ունեցել պայթյուն: Փաստացի, պայթյունից հետո շուրջ երկու շաբաթ անց վնասված շենքում վերականգնելու ուղղությամբ որևէ աշխատանքներ տեղի չեն ունեցել, չնայած այն հանգամանքին, որ քաղաքային իշխանությունը խոստացել էր անմիջապես վերականգնել քանդված շինությունը: Քաղաքացիները իրենց բողոքում նշում են, որ այստեղ այլևս անվտանգ ապրել հնարավոր չէ: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ պատկան մարմինները անգործություն են ցուցաբերում, որով էլ ոտնահարվում են բնակիչների իրավունքները՝ խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ` պայթյունի հետևանքով տուժած շենքի բնակիչների իրավունքները վերականգնելու համար, միաժամանակ՝ պատկան մարմիններին անգործություն ցուցաբերելու համար ենթարկել պատասխանատվության»,- նշված է տեքստում:

| | |
1440 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am