Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Մահվան ելքով ավտովթար Կոտայքի մարզում. Opel Zafira-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և 40 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում

14:35, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
Մահվան ելքով ավտովթար Կոտայքի մարզում. Opel Zafira-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և 40 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում

Կոտայքի մարզում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ մարտի 6-ին ժամը 10։20-ի սահմաններում Opel Zafira մակնիշի 34 RM 282 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և շուրջ 40 մետր մի քանի պտույտ կատարելով՝ հայտնվել ձորում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Վթարի հետանքով վարորդը տեղում մահացել է, նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ փրկարարները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը: Աղբյուրի տվյալներով՝ մեքենայում հայտնաբերվել է Հրազդանի 40-ամյա բնակիչ Մակաբե Մանուկյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր և նրա անվամբ անձնագիր:

| | |
2737 | 0