Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Սևանում ֆուտբոլի դպրոց կկառուցվի

12:50, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
Սևանում ֆուտբոլի դպրոց կկառուցվի

Ամռանը Սևանում ֆուտբոլի դպրոց կբացվի, կբարեկարգվի քաղաքային այգին: Այն իրականացվելու է ՀՖՖ-ի՝ մարզային ենթակառուցվածքների զարգացման ծրագրով։ Օրերս ապագա ֆուտբոլի դպրոցի տարածքում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում հանձնարարվել է չսահմանափակվել միայն ֆուտբոլի դպրոցի շինարարությամբ. ֆեդերացիայի ջանքերով կկառուցապատվի և կբարեկարգվի Սևանի նախկին զբոսայգու տարածքը, կկառուցվեն հանրային զուգարաններ, ճեմուղիներ, կկառուցվի այգու մուտքի հատվածը, պարիսպը և այլն։ Ֆուտբոլի ակադեմիան բաղկացած կլինի 3 մասնաշենքից։ Կկառուցվի նաև 300-400 հոգանոց տրիբունա։ Շինարարությունը կավարտվի 2018-ի ամռանը։

| | |
1170 | 0