Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Ինչո՞ւ եք օրենքը ձևակերպել այնպես, որ առանց վարչապետի միջնորդության նախագահը չի կարող պարգևատրում անել». Ն. Փաշինյանի հարցը

12:35, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
«Ինչո՞ւ եք օրենքը ձևակերպել այնպես, որ առանց վարչապետի միջնորդության նախագահը չի կարող պարգևատրում անել». Ն. Փաշինյանի հարցը

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Նախագծով առաջարկվում է շքանշանների, մեդալների, կոչումների նշանակման ընթացակարգը սահմանել օրենքով, նաև սահմանել դրանց ձևերն ու տեսքը: Նախատեսվել է նաև, որ հանրապետության նախագահին պարգևատրման միջնորդություն անելու իրավունք ունենան վարչապետը, պատգամավորը, ՍԴ նախագահը, ԲԴԽ-ը, իսկ մյուս պետական մարմիններն առաջարկով դիմում են վարչապետին, որի միջնորդությունից հետո նախագահը սահմանված կարգով տալիս է այդ պարգևները: Նախատեսվում է նաև, որ Հայրենիքի շքանշանով պարգևատրվող անձը համարվի նաև ազգային հերոս:

Հիմնական զեկուցողին հարց ուղղեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ նախագահն ինքնուրույն առանց միջնորդագրի որևէ պարգևատրում անելու իրավունք ունի՞, թե՞ չունի: Եթե չունի՝ ինչո՞ւ չունի: Սահմանադրությունը սահմանում է, որ ՀՀ նախագահը օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է ՀՀ շքանշաններով, մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ: Այսինքն սա հստակ նախագահի լիազորությունն է: Ինչո՞ւ եք օրենքը ձևակերպել այնպես, որ հիմնականում առանց վարչապետի միջնորդության նման պարգևատրումներ ՀՀ նախագահը չի կարող անել»,- ասաց Փաշինյանը:

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ փոխնախարարն ասաց. «Չորս անձ հնարավորություն ունի միջնորդագրով դիմելու նախագահին: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու ինքնուրույն ՀՀ նախագահը չի կարողանալու նման պարգևներ սահմանել՝ դա 139-րդ հոդվածից է բխում»:

| | |
1475 | 0