Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Թուրքիան Գերմանիայից պահանջել է արտահանձնել քուրդ գործչին

11:35, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
Թուրքիան Գերմանիայից պահանջել է արտահանձնել քուրդ գործչին

Թուրքիան դիմել է Գերմանիային՝ կապված քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության նախկին առաջնորդ Սալեհ Մուսլիմի ժամանակավոր ձերբակալման և հետագա արտահանձնման հետ, հաղորդում է trt-ը:

Ըստ թուրքական դիվանագիտական աղբյուրների տեղեկությունների՝ Գերմանիայի իշխանությունները տեղեկացված են Թուրքիայի արդարադատության նախարարության որոշումից:

Թուրքիայում Սալեհ Մուսլիմին մեղադրում են Անկարայում ականապատ մեքենայի պայթյունի գործին ներգրավված լինելու համար, որն իրականացվել էր 2016թ. մարտին: Պայթյունի հետևանքով 36 մարդ էր զոհվել, ևս 349-ը վիրավորվել:

Մուսլիմին ձերբակալել էին փետրվարի 27-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, որից հետո դատարանի որոշմամբ նրան ազատ էին արձակել:

| | |
2372 | 0