Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Ռուսաստանն իրեն ագրեսիվ է դրսևորում». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

10:25, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
«Ռուսաստանն իրեն ագրեսիվ է դրսևորում». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ռուսաստանում նոր միջուկային զենքի տեսակների մշակման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Ռուսաստանի վերսկսվող ագրեսիայի բաղադրիչներից է: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է The Voice of America-ն:

Ստոլտենբերգը նաև սպառազինությունների մրցավազքից խուսափելու հույս է հայտնել:

Անցյալ շաբաթ ՌԴ նախագահը ներկայացրեց միջուկային զենքի մի շարք նոր տեսակներ, որոնք, ըստ նրա, կարող են հարված հասցնել Երկրի ցանկացած կետի ուղղությամբ:

«Անշուշտ, մենք մտահոգված ենք: ՆԱՏՕ-ն նոր «սառը պատերազմ», ինչպես նաև սպառազինությունների մրցավազք չի ցանկանում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն հայելային պատասխան չի տա Ռուսաստանի գործողություններին: «Մենք չենք պատասխանի Ռուսաստանին հայելային կերպով՝ հրթիռ՝ հրթիռի դեմ, զենք՝ զենքի դեմ, սակայն մենք արձագանքում ենք, քանի որ տեսնում ենք, որ Ռուսաստանն իրեն առավել ագրեսիվ է դրսևորում»,- նշել է նա:

| | |
3407 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am