Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ավտովթար Եղվարդում. տուժածի վիճակը կայուն ծանր է

09:45, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
Ավտովթար Եղվարդում. տուժածի վիճակը կայուն ծանր է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 6-ին, ժամը 00:04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում՝ դատարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ВАЗ-2106 և Opel մակնիշի ավտոմեքենաները, վարորդն ավտոմեքենայում արգելափակված է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Չարենցի փողոցի տներից մեկի մոտակայում բախվել են Opel մակնիշի 35 CF 756 (վարորդ՝ 1970 թ. ծնված Գ. Ա.) և ВАЗ-2106 մակնիշի 21 SU 799 (վարորդ՝ 1972 թ. ծնված Գ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. ВАЗ-2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները, ВАЗ-2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Եղվարդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

| | |
2200 | 0