Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրեմիերան

23:20, երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ.
«Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրեմիերան

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որին ներկա է գտնվել Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ:

Վավերագրական ֆիլմը հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների և ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա: Ֆիլմում ներառված են փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում են պատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում ներկայումս տեղի ունեցող էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների հետ:

«Ինչպես ասում էր Հոլոքոսթը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը` ժխտել նշանակում է երկրորդ անգամ սպանել։ Նա կոչ էր անում չլռել, պայքարել ցեղասպանության չարիքի դեմ, քանի որ անտարբերությունը, ժխտողականությունը նոր դահիճներ են ծնում: Հիրավի ֆիլմի հեղինակները մեծ ու շնորհակալ աշխատանք են իրականացրել, այս տպավորիչ ստեղծագործության միջոցով ևս մեկ անգամ բարձրաձայնելով. «ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվի»:

Կարելի է անվարան ասել, որ այս ֆիլմը կարևոր քայլ է, ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու իրազեկվածության բարձրացման, այնպես էլ ցեղասպանությունների, ժխտողականության չարիքի դեմ պայքարում: Այն նշանակալի խթան է «այլևս երբեք»-ի խոստումն իրականացնելու համամարդկային ջանքերում»,- իր ելույթում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ֆիլմի պրոդյուսերն է «Սուպերմենի» հեռուստատեսային տարբերակի գլխավոր դերակատար Դիք Քեյնը: Թրեյլերում մեջբերվում է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի ելույթը: Ներկայացված է նաև Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի կարծիքը: Ֆիլմը կենտրոնանում է Ցեղասպանության ժխտման քայքայիչ, սերունդներով փոխանցվող ազդեցության վրա: Այն ներկայացվելու է «Էմմի» մրցանակի:

| | |
1592 | 1