Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սկսվել է Կարեն Կարապետյանին հեղինակազրկելու գործընթացը

22:20, երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ.
Սկսվել է Կարեն Կարապետյանին հեղինակազրկելու գործընթացը

«Կարեն Կարապետյանն ո՞վ ա... Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից»,- գեներալ Մանվել Գրիգորյանի այս հայտարարությունը բացասական գնահատականի է արժանացել կառավարությունում: Ասում են՝ վարչապետին դուր չի եկել, որ գեներալը հերթական անգամ «կպնում է» իրեն: Հիշեցնենք՝ նախորդ տարի ևս, երբ լրագրողները հետաքրքրվել էին վարչապետի հայտարարության մասին, ըստ որի` ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, Գրիգորյանը հերքել էր ու ասել. «Դե, վարչապետ ա, կարա հայտարարի, կարա չհայտարարի: Մի հատ խոսք ասեմ`արջը մեծ գազան ա, ինչ կուզի` կանի»:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
14647 | 9
Facebook