Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Հացաբուլկեղենի արտադրամասի ծուխն աղտոտում է օդը, երեխաները հազում են. «Երկիր ծիրանի»-ն՝ նոր բողոքի հետևից

19:55, երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ.
Հացաբուլկեղենի արտադրամասի ծուխն աղտոտում է օդը, երեխաները հազում են. «Երկիր ծիրանի»-ն՝ նոր բողոքի հետևից

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի դիմումը՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սահակյանին.

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանն է դիմել Հալաբյան 23/32 հասցեի բնակիչ Սարգիս Աշոտի Ենգոյանը, ով բողոքում է Հալաբյան 23 հասցեում գտնվող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունից:

Այսօր՝ 2018 թվականի մարտի 5-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը և խմբակցության փորձագետ Արամ Ենոքյանը քաղաքացու բողոքի հիման վրա եղան տեղում և ծանոթացան իրավիճակին:

Ըստ քաղաքացու դիմումի՝ հացաբուլկեղենի արտադրամասի գործունեության հետևանքով առաջացող ծուխը, հոտը և գոլորշին խանգարում են բնակիչներին, աղտոտում օդը, երեխաները հազում են ծխից: Քաղաքացին պնդում է, որ ըստ սեփականության վկայականի՝ բնակելի հանդիսացող տարածքը շահագործվում է ոչ նպատակային:

Սարգիս Ենգոյանը նաև ցույց տվեց հացաբուլկեղենի արտադրամասի ապօրինի մոնտաժված ծխատարը, որը, ըստ դիմումատուի, շահագործվելուց հետո իր բազմաթիվ բողոքների հիման վրա մեկ անգամ ապամոնտաժվել է, սակայն այսօր կրկին անօրինական կերպով գործում է:

Պահանջում ենք քաղաքացու դիմումին տալ համապատասխան լուծում:

| | |
2354 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am