Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ապրիլի 2-ի աշխատանքային օրը կտեղափոխվի

17:10, երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ.
Ապրիլի 2-ի աշխատանքային օրը կտեղափոխվի

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին` ժամը 17:00-ին: Օրակարգային հարցերից մեկն էլ վերաբերում է «Աշխատանքային օրը տեղափոխելու» մասին որոշման նախագծին: Առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 2-ի աշխատանքային օրը տեղափոխել 2018 թվականի ապրիլի 7-ը` շաբաթ օրը: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 1-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: Սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից»,- նշված է հիմնավորման մեջ:

| | |
15160 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am