Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարապետյանն ո՞վ ա, ի՞նչ գիտի Արցախից... Սերժ Սարգսյանից ավելի խելացի, գիտակից մարդ չկա». Մանվել Գրիգորյան

16:05, երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ.
«Կարապետյանն ո՞վ ա, ի՞նչ գիտի Արցախից... Սերժ Սարգսյանից ավելի խելացի, գիտակից մարդ չկա». Մանվել Գրիգորյան

«ՀՀԿ-ն ո՞նց չի առաջադրի Սերժ Սարգսայնին: Խի դուք մտածում եք՝ ուրիշ մարդ պտի առաջադրվի՞: Իմ համար նա անփոխարինելի է: Եթե որևէ մեկդ մտածում եք, որ իրանից ավելի խելացի, գիտակից մարդ կա, շփոթվում եք»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարմանն, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգոյանը:

Դիտարկմանը՝ 2014-ի ապրիլի 10-ին Սարգսյանը հայտարարել էր, որ երբեք չի առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար, չի հավակնելու նաև վարչապետի պաշտոնին, գեներալն ասել է. «Էն վախտ ուրիշ քաղաքականություն էր, ուրիշ երևույթ էր...»:

Հարցին՝ իսկ Կարեն Կարապետյանը չի՞ կարող վարչապետ դառնալ, նշել է. «Կարեն Կարապետյանն ո՞վ ա.... Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից: Լավ վարչապետ ա, հա... Էս պահին անուն տվեք, ես չեմ տենում»:

7517 | 19
Facebook