Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լաքոտը մեկնաբանել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությունը

15:10, երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ.
Լաքոտը մեկնաբանել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությունը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Երևանը վերադարձնելու» մասին հայտարարությունը:

«Ֆրանսիան դեմ է նման հայտարարություններին և դատապարտում է ցանկացած ելույթ, որը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին»,- ասել է Լաքոտը՝ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել էր Ալիևի հայտարարությանը: «Ֆրանսիան շարունակում է լիարժեք մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը բանակցային լուծման որոնմամբ: Մենք կոչ ենք անում հակամարտության կողﬔրին բարեխիղճ աշխատել այս ուղղությամբ, մասնավորապես, զերծ ﬓալով յուրաքանչյուր հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը»:

Ալիևի այդ ցանկությունները միջազգային հանրության կողմից սուր քննադատության էին արժանացել: ՀՀ նախագահն Ալիևի խոսքերը զառանցանք էր անվանել:

«Մեկ շաբաթում Ղարաբաղը վերադարձնելու» մասին հայտարարել էր նաև Ալիևի օգնականը:

13514 | 1
Facebook