Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք պետք է հաղթենք Վրաստանի նախագահական ընտրություններում». Սաակաշվիլին դիմել է իր աջակիցներին

14:35, երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ.
«Մենք պետք է հաղթենք Վրաստանի նախագահական ընտրություններում». Սաակաշվիլին դիմել է իր աջակիցներին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է 2018թ. Վրաստանի նախագահական ընտրություններում իր աջակիցների հաղթանակի հնարավորության մասին, հաղորդում է «Интерфакс»-ը:

«Մենք պետք է իշխանության գանք արդեն 2018թ.: Ինչպե՞ս ենք դա անելու: Մենք պետք է հաղթենք նախագահական ընտրություններն ու այդ ֆոնին տապալենք Իվանիշվիլիի կառավարումն ու նրա ֆեոդալական պալատը»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլին նկատի ուներ Վրաստանի նախկին վարչապետ և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին, ում Վրաստանի ընդդիմությունը պետության իրական ղեկավար է համարում:

Սաակաշավիլին Ամստերդամից տեսաուղերձի միջոցով դիմել է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից իր աջակցիներին: Քաղաքական գործիչը գտնվում է Ամստերդամում:

5223 | 0
Facebook