Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Իսկ եթե հանգստյան օրեր են, ի՞նչ անեմ. ոչ դեղ կարող եմ գնել, ոչ էլ հիվանդանոց գնալու հնարավորություն ունեմ». ահազանգ քաղաքացիներից

15:45, երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ.
«Իսկ եթե հանգստյան օրեր են, ի՞նչ անեմ. ոչ դեղ կարող եմ գնել, ոչ էլ հիվանդանոց գնալու հնարավորություն ունեմ». ահազանգ քաղաքացիներից

Այս օրերին MAMUL.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում տարբեր քաղաքացիներից, ովքեր բողոքում են, որ դեղատոմսով բաց թողնվող դեղերի կարգը խնդիրներ է ստեղծում իրենց համար:

Եթե երեկոյան ժամերին է հանկարծ անհրաժեշտություն առաջանում, օրինակ, հակաբիոտիկի, նա, բնականաբար, չի կարող գնալ պոլիկլինիկա և ստիպված պետք է սպասի լույսը բացվելուն: Իսկ եթե առջևում շաբաթ է կամ կիրակի, ապա ամեն ինչ ավելի է բարդանում. ուզած թե չուզած տվյալ հիվանդը պետք է օգտվի մասնավոր հիվանդանոցների բուժծառայություններից, ինչը վճարովի է. «Եթե ես գիտեմ իմ դեպքում ինձ որ դեղն է օգնում և տարիներով, ենթադրենք, այդ հակաբիոտիկն եմ խմել ու բուժվել, ինչի՞ պիտի այն գնելու համար ինձ էդքան տանջեմ»,- գանգատվում էր մեզ դիմած քաղաքացին: Կան կարծիքներ, որ այս որոշումն աշխատելու է հօգուտ մասնավոր հիվանդանոցների:

Մեկ այլ խնդիր են ներկայացնում դեղատան աշխատակիցները: Դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին օրենքի փոփոխությունը խիստ բացասաբար է անդրադարձել նաև դեղատների վրա: Մի շարք դեղատներում անցկացված հարցումներից պարզ է դարձել, որ գործը «կանգնել է»: Տիգրան Մեծ հասցեում գտնվող դեղատներից մեկի աշխատակիցը նշեց, որ առևտուր չկա: «Մարդիկ նախորոք մեծ քանակի դեղորայք գնեցին, որ հետո ստիպված չլինեն հերթական անգամ այցելել բժշկի` դեղատոմս վերցնելու համար: Ավելին, առանց տեղյակ լինելու, գնում էին նաև այնպիսի դեղամիջոցներ, որոնք առանց դեղատոմսի են: Իսկ այսօր արդեն մարդ չի մտնում դեղատուն, ինչն ազդել է առևտրի վրա»,- ասում էր դեղատան աշխատակիցը:

Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի, որոշ բուժհաստատություններ նույնիսկ այդ դեղատոմսի ձևաթուղթը չունեն:

Հիշեցնենք՝ 2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն` ըստ սահմանված կարգի:

| | |
4687 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am