Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իսկանդեր-Մ»-ի մարտական մեկնարկը (տեսանյութ)

12:40, երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ.
«Իսկանդեր-Մ»-ի մարտական մեկնարկը (տեսանյութ)

ՌԴ ԶՈւ Արևմտյան ռազմական օկրուգի հրթիռային զորքերի զինծառայողներն իրականացրել են «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռի մարտական մեկնարկը, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Հրթիռային արձակումն իրականացվել է ՌԴ Աստրախանի մարզի Կապուստին Յար զինափորձարանում:

«Հրթիռի արձակումն իրականացվել է պայմանական հակառակորդի հրամանատարական դիրքը մոդելավորող թիրախից ավելի քան 100 կմ հեռավորության վրա: Թիրախը խոցվել է բարձր աստիճանի ճշգրտությամբ»,- հայտնում է ռուսական ռազմական գերատեսչությունը:

«Իսկանդեր-Մ»-ի արձակումը զինծառայողների մարտավարական զորավարժության վերջնական փուլն է դարձել՝ հրթիռային զորքերի մարտական կիրառման 60-րդ ուսումնական կենտրոնի վերապատրաստման շրջանակներում:

Ցուցադրվել է «Իսկանդեր-Մ» մարտական մեկնարկի տեսանյութը
8661 | 0
Facebook