Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյանի վարչապետ չդառնալու սցենարը հնարավոր համարում եմ միայն ժողովրդի ճնշման ներքո». Ն. Փաշինյան

11:50, երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ.
«Սերժ Սարգսյանի վարչապետ չդառնալու սցենարը հնարավոր համարում եմ միայն ժողովրդի ճնշման ներքո». Ն. Փաշինյան

«Ես ԱԺ-ում հայտարարություն եմ արել, որ ՀՀԿ-ն պատրաստվում է Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում ու նրանք չեն հերքել դա: Օրենսդրական փոփոխությունները ևս հուշում են այդ մասին: Երգիծական ժանրով օրենսդրական փոփոխություն է եղել, ինչի արդյունքում վարչապետի ընտրությունները մայիսի 2-ից ապրիլի 17 են տեղափոխվել: ՀՀԿ-ի ելույթները ևս ակնհայտ են դարձնում, որ պատրաստվում են առաջադրել նրա թեկնածությունը»,- ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման հավանականությանն, ասել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ մարդիկ դուրս գան փողոց, բայց վերջում պարզվի՝ Սարգսյանը չի պատրաստվում վարչապետ դառնալ, նշել է. «Նման սցենարն էս պահին հավանական չեմ համարում, նման սցենարը հավանական եմ համարում միայն ժողովրդի ճնշման ներքո»:

| | |
3392 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am