Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Vivarobet»-ն ու «Totogaming»-ը սահմանափակում են օգտատերերի հաշիվները՝ թույլ չտալով խոշոր գումարներ շահել

15:20, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
«Vivarobet»-ն ու «Totogaming»-ը սահմանափակում են օգտատերերի հաշիվները՝ թույլ չտալով խոշոր գումարներ շահել

MAMUL.am լրատվականը շարունակում է բողոքներ ստանալ օգտատերերից՝ «Vivarobet» և «Totogaming» բուքմեյքերական ընկերությունների վերաբերյալ։ Օգտատերերը նշում են, որ բուքմեյքերական ընկերությունները սահմանափակում են նրանց հաշիվները՝ թույլ չտալով խոշոր գումարներ շահել:

Ահա խմբագրություն ուղարկված հերթական նամակը. «Ավելի քան 5 տարի ռուլետկա եմ խաղում, բայց երբ խաղադրույք եմ կատարում վազոն սեկտորի վրա, համակարգն իմ խաղադրույքը սահմանափակում է։ Երբ օրինակ 5-6 անգամ խաղում եմ, հավանականությունը շատանում է, որ նույն թվի վրա կընկնի։ Խաղադրույք եմ անում վազոն սեկտորի վրա՝ 1 անգամ չընկավ, 2-3-4 անգամ չընկավ, ես էլ անընդհատ կրկնապատկում եմ շահումս։ Երբ մտնում և ինչ-որ սեկտորի վրա ես խաղում, շահումը չեն գցում այդտեղ։ Երբ 7-8 անգամ վազոն սեկտորի վրա խաղադրույք ես կատարում, նրանք միտումնավոր ERROR են անում, որպեսզի չշահես։ Ինչ-որ անհայտ ծագման ERROR է, որից հետո պետք է REFRESH անես և ամեն ինչ սկսես նորից։ Երբ խաղադրույքներ ես անում իրար հետևից, չի ընկնում այդ թվի վրա, բայց հենց հաշիվդ զրոյանում է, միանգամից քո նախընտրած թվի վրա է ընկնում։ Ու այդպես ամեն օր։ Զանգում, հարցնում եմ՝ ինչպես է այսպես ստացվում, չեն մանրամասնում։ Ընկերությունները շատ թափթփված են շփվում մարդկանց հետ։ Երբ ինչ-որ խնդիր է լինում, զանգահարում ես իրենց, չես կարողանում կապ հաստատել, բոլոր հեռախոսահամարներով զանգում եմ, չեն վերցնում, չնայած գրված է, որ 24 ժամ սպասարկում են։

Խոսքերին ի ապացույց՝ նա նամակին կցել է նաև իր կողմից նկարահանված տեսանյութեր։

Vivarobet-ը սահմանափակում է օգտատերերի հաշիվներն ու շահվող գումարի չափը
Vivarobet-ը սահմանափակում է օգտատերերի հաշիվներն ու շահվող գումարի չափը
Totogaming-ը սահմանափակում է օգտատերերի հաշիվներն ու շահվող գումարի չափը

Օգտատերն ավելացնում է, որ ընկերությունները վերահսկում և սահմանափակում են նրա հաշիվները՝ հասկանալով, որ կարող է շատ գումար շահել։

«Նրանք վերահսկողություն ունեն, ադմինիստրատիվ մասից սահմանափակում են։ Չի կարող առանց վերահսկողության այդքան անգամ նույն թիվը չընկնել։ Ռուլետկան, առհասարակ, շատ հարուստ խաղ է։ Այնպես են անում, որ շահում չունենա օգտատերը։ Մի քանի անգամ չի ընկնում այն թիվը, որը նախընտրել եմ։ Կամ էլ եթե մի քանի թվի վրա ես խաղադրույք կատարել, ապա ընկնում է այն թիվը, որի վրա մանր խաղադրույք է։ Օնլայն ռուլետկայում չի կարող նման բան լինել, որ 15-17 անգամ նույն թիվը չընկնի։ Երբ ես որոշակի թվերի վրա խաղադրույքներս ավելացնում եմ, ծրագիրն ERROR է տալիս։ Գրում եմ նրանց, նշում են, որ խաղադրույք չի երևում իրենց մոտ։ Ծրագիրը կախվեց և ինձ շահումից զրկեցին։ Նրանք մտնում են, օգտատերերի սահմանաչափը փակում են, այդ օգտատերը չի կարողանում խոշոր շահումներ ունենալ։ Նույնը սլոտ խաղերում է։ Կարող ես 30-40 րոպե խաղալ, բայց երբևէ չես շահում։ Եթե ամեն ինչ արդար լիներ, ապա «Վիվառո»-ն երեք հարկանի շենք չէր ունենա ու այդքան շատ աշխատակիցներ։ Այդ աշխատակիցները բա ինչի՞ համար են։ Հենց վերահսկելու։ Նրանք մարդկանց էշի տեղ են դնում։ Սկզբից որ խաղում էի փոքր խաղադրույքներով, 10-20 հազար շահում էի, դուրս էի գալիս։ Երբ նրանք հասկացան, որ ես խաղին տիրապետում եմ, սակայն չեմ տարվում և կանգ եմ առնում որոշ գումարի վրա, սկսում են խաղադրույքներս չընդունել, որ խոշոր գումար չշահեմ։ Անընդհատ, ամեն օր նույն վիճակն է։ Հերթական զանգիս ժամանակ մի աշխատակցուհի մարդ գտնվեց և ասաց, որ իրոք վերահսկում են և սահմանափակում իմ հաշիվը»։

12708 | 1
Facebook