Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի Գերագույն ռադայի դիմաց բախումների հետևանքով կան տուժածներ և 100-ից ավելի ձերբակալվածներ

15:40, շաբաթ, 03 մարտի, 2018 թ.
Ուկրաինայի Գերագույն ռադայի դիմաց բախումների հետևանքով կան տուժածներ և 100-ից ավելի ձերբակալվածներ

Ուկրաինայի ոստիկանությունը Գերագույն ռադայի դիմաց անկարգություններ կազմակերպած ավելի քան 100 մարդու է ձերբակալել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Ուկրաինայի ազգային ոստիկանության կայքին:

Այսօր առավոտյան ոստիկանները ժամանել են Ուկրաինայի խորհրդարանի շենքի պատերի տակ կառուցված «վրանային քաղաք» խուզարկություն անցկացնելու նպատակով, սակայն ցուցարարներն դիմադրություն են ցույց տվել, որից հետո ծեծկռտուք է սկսվել:

Կիևի ոստիկանության պետի խոսքով՝ դեպքի հետևանքով 10 մարդ է տուժել՝ 6 ցուցարար և 4 ուժային:

Խուզարկումներն անցկացվել են 2 գործի հետաքննության շրջանակներում՝ անցած տարվա դեկտեմբերին Հոկտեմբերյան պալատի մոտ կազմակերպված անկարգությունների և փետրվարի 27-ին Ռադայի դիմաց բախումների հետ կապված:

Նշենք, որ Գերագույն ռադայի դիմաց բողոքի ցույցեր են կազմակերպում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի աջակիցները: «Վրանային քաղաքը» նրանք ստեղծել են անցած տարվա հոկտեմբերին: Ցուցարարների պահանջներից մեկը լայնամասշտաբ քաղաքական բարեփոխումների անցկացումն է, որը ենթադրում է՝ պատգամավորական անձեռնմխելիության սահմանափակման մասին օրենքի ընդունում, ինչպես նաև նախագահի իմպիչմենթ:

5082 | 0
Facebook