Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Տնօրեն, թե բանվոր, դերասան, թե հսկիչ, բոլորը մասնակցում են Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճի վերանորոգմանը

16:05, շաբաթ, 03 մարտի, 2018 թ.
Տնօրեն, թե բանվոր, դերասան, թե հսկիչ, բոլորը մասնակցում են Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճի վերանորոգմանը

Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և Մշակույթի նախարարության օժանդակությամբ մասնակի վերանորոգվում է երկարամյա թատրոնի դահլիճը: Աշխատանքներն սկսվել են մեկ ամիս առաջ: Տնօրեն, թե բանվոր, դերասան, թե հսկիչ, բոլորն էլ անշահախնդիր կերպով մասնակցում են կատարվող աշխատանքներին: «Շինարարությունը կատարում ենք մեր ուժերով: Նստարաններ ունեինք Սունդուկյանի թատրոնից բերված, մերը շատ հին էր, որոշեցինք փոխել: Ապամոնտաժման ժամանակ հասկացանք, որ հատակը ևս պետք է փոխվի՝ քանդված է: Մուտքի, ելքի դռները պետք է մշակվեն... Կամաց-կամաց մեր ուժերով փորձում ենք անել այդ աշխատանքները: Բարերարները, սրտացավ մարդիկ ևս աջակցում են ֆինանսապես, դետալների ձեռք բերեու հետ կապված: Համայնքապետը ևս խոստացել է աջակցել»,- MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանը:

Տնօրեն, թե բանվոր, դերասան, թե հսկիչ, մասնակցում են Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճի վերանորոգմանը

Շինարարական աշխատանքներին զուգահեռ բեմում ընթանում են նաև «Կավարդակ» ներկայացման փորձերը: Ներկայացումը հանդիսատեսի դատին կհանձնվի ընթացիկ ամսում, ռեժիսորին Գյումրիից են հրավիրել: Առաջիկայում երիտասարդ ռեժիսորներ կհրավիրվեն նաև Երևանից: Շանթ Հովհաննիսյանն ասաց, որ ստեղծագործական խումբն ամեն ինչ անում է հանդիսատեսի հետ կապն ակտիվացնելու համար. «Նոր ներկայացումներ ենք բեմադրում, ժանրային փոփոխություններ կատարում, փորձում ենք կապ ստեղծել դպրոցի ու թատրոնի միջև, հյուրախաղերն ակտիվացնել....»:

Զրույցի վերջում Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ թատրոնի վերանորոգման հետ կապված դեռ շատ անելիքներ կան, հիմնական աշխատանքները կսկսվեն ապրիլ, մայիսից՝ 2018-ին նախատեսված միջոցառումները պատշաճ անցկացնելու համար:

7732 | 1
Facebook