Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Ինչպե՞ս դիտել 2018-ի Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնորդ ֆիլմերն առցանց

00:15, կիրակի, 04 մարտի, 2018 թ.
Ինչպե՞ս դիտել 2018-ի Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնորդ ֆիլմերն առցանց

Վաղը՝ մարտի 4-ին, տեղի կունենա «Օսկարի» մրցանակաբաշխությունը: Հավակնորդ ֆիլմերը հնարավոր է դիտել առցանց տարբերակով՝ Հոլիվուդյան մեծ գիշերից առաջ:

Ահա ինչպես դիտել դրանք՝ առանց տանից դուրս գալու:

Ո՞ր ֆիլմերն են առաջադրված «Լավագույն կինոնկար» անվանակարգում

Ինչպե՞ս դիտել 2018-ի Օսկարի «լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնորդ ֆիլմերն առցանց
Ինչպե՞ս դիտել 2018-ի Օսկարի «լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնորդ ֆիլմերն առցանց

«Լավագույն կինոնկար» անվանակարգում առաջադրված է 9 ֆիլմ: Դրանք են՝ սարսափ ժանրի «Հեռացիր» ֆիլմը, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող «Դյունկերկ» և «Մութ ժամանակներ» ֆիլմերը, և «Երեք ցուցատախտակ Էբինգի սահմանին, Միսսուրի» դրաման:

Այս ցուցակի մեջ են նաև Պենտագոնի փաստաթղթերից ոգեշնչված «Գաղտնի դոսյե» կինոնկարը, հասունացման մասին պատմող «Անվանիր ինձ քո անունով» դրաման, 1950-ականները պատկերող «Ուրվականի թել» ֆիլմը, ինչպես նաև հիթային գիտաֆանտաստիկ «Ջրի ձևը» ֆիլմը:

Ինչպե՞ս դիտել առցանց տարբերակով

Ինչպե՞ս դիտել 2018-ի Օսկարի «լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնորդ ֆիլմերն առցանց
Ինչպե՞ս դիտել 2018-ի Օսկարի «լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնորդ ֆիլմերն առցանց

Այս ցուցակից հինգ ֆիլմ կարող եք դիտել առանց բազմոցից վեր կենալու: «Անվանիր ինձ քո անունով», «Մութ ժամանակներ», «Դյունկերկ» «Հեռացիր», «Լեդի Բյորդ», «Ջրի ձևը» և «Երեք ցուցատախտակ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմերը կարող եք ձեռք բերել Amazon Video, Google Play, iTunes և YouTube Movies ծրագրերի միջոցով: Եթե չեք ցանկանում գնել «Դյունկերկ»-ը, որը առաջադրվել է 8 անվանակարգում, ապա կարող եք նույն ծրագրերի միջոցով վարձել ֆիլմը: Իսկ տոմսարկղերը ցնցած «Հեռացիր» ֆիլմը կարող եք դիտել նայև հեռուստացույցով, եթե ունեք HBO Go կամ HBO Now ալիքները:

Իսկ մյու՞ս ֆիլմերը

Ինչպե՞ս դիտել 2018-ի Օսկարի «լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնորդ ֆիլմերն առցանց
Ինչպե՞ս դիտել 2018-ի Օսկարի «լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնորդ ֆիլմերն առցանց

«Գաղտնի դոսյե» և «Ուրվականի թել» ֆիլմերը դեռ առցանց հասանելի չեն: Այնուամենայնիվ, դրանք կարելի է նախորոք պատվիրել Amazon, Google Play, iTunes և YouTube Movies ծրագրերից:

AMC-ն երկրպագուներին առաջարկում է բոլոր 9 ֆիլմերը 24 ժամվա ընթացքում՝ սկսած ժամը 10-ից:

Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք այս հղմամբ:

| | |
5544 | 0