Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նրա երգը ներաճել, միացել է սերունդների երթին». այսօր Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է

14:40, շաբաթ, 03 մարտի, 2018 թ.
«Նրա երգը ներաճել, միացել է սերունդների երթին». այսօր Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է

Այսօր հայ երգահան, երգիչ և ճարտարապետ Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է: ԽՍՀՄ-ում առաջին ռոք-խմբի՝ «Առաքյալներ»-ի հիմնադիրը ծնվել է 1949-ի մարտի 3-ին՝ Երևանում:

7 տարեկանում ընդունվել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, սովորել է դաշնամուր և ջութակ: Մանուկ հասակից սիրել է երաժշտությունն ու նկարչությունը, երգել է տարբեր լեզուներով: Դպրոցական տարիքից երաժշտություն է գրել:
     Մեսչյանը երգել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում:
     1965թ-ին գրել է «Ուր էիր Աստված» և մի քանի երգեր…Ավարտել է Երևանի թիվ 122 դպրոցը: 1966թ-ին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետ: 1960-ականների վերջին, Արթուր Մեսչյանի նախաձեռնությամբ ծնվեց «Առաքյալներ» խումբը… 1973-ին Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, որտեղ և Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջարկում է ռեքվիեմ գրել նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին…
     Նյութերի որոնման ընթացքում Մեսչյանը հանդիպեց Եղեռնը վերապրած հայտնի հայ պոետ, արձակագիր, դրամատուրգ, քննադատ, հրապարակախոս, մանկավարժ արևմտահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանի «Տառապանք» բանաստեղծությունների ժողովավածուն, որն էլ «Ռեքվիեմ»ի հիմք դարձավ:

1975թ-ին Վազգեն Ա-ի օրհնությամբ Էջմիածնում կատարվեց «Ռեքվիեմը»: Չնայած ալբոմն լույս չտեսավ, սակայն հետագայում տեղ գտան Մեսչյանի մյուս ալբոմներում: 1981-ին Մեսչյանը նկարահանվել է պոետ Միքայել Նալբանդյանի մասին ֆիլմում (գլխավոր դեր), ֆիլմում նաև ընդգրկվեց Մեսչյանի ստեղծագործություններից մի քանիսը… 1989-ին լույս տեսավ Մեսչյանի մասնակցությամբ երկրորդ «Եվ կրկնվի ամենը» կինոնկարը:
     Մեսչյանը նախագծել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, Կառավարության ընդունելությունների տունը և Մատենադարանի նոր թևը (Մատենադարանի շինարարությունը վերսկսեց 2007-ին):
     1980-ականների վերջին Մեսչյանը կնոջ և երկու որդիների հետ տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ էլ վերջապես կարողացավ ձայնագրել երկու տասնամյակի ընթացքում կուտակված նյութերը, միաժամանակ աշխատելով որպես ճարտարապետ:
     Արթուր Մեսչյանի կյանքում նոր էջ բացվեց 2005 թվականին, երբ նա` 17 տարի անց կնոջ հետ միասին վերադարձավ հայրենիք: 2009-ի աշնանը կայանում են Մեսչյանի համերգները Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելոսում, հին կատարումները զուգակցվում են նոր ստեղծագործություններով:
     2011-ին Արթուր Մեսչյանը պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Արթուր Մեսչյանը 2012թ-ի օգոստոսի 10-ին պարգևատրվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով՝ բնագավառում նշանակալի ավանդի համար:

Արթուր Մեսչյան՝ «Թռիչք»
5319 | 1
Facebook