Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու հարցը մի տեսակ լռեց». Հ. Խառատյան

17:40, շաբաթ, 03 մարտի, 2018 թ.
«Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու հարցը մի տեսակ լռեց». Հ. Խառատյան

Երեկ ԱԺ քվեարկությամբ ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը կարծեք թե նկատել է, որ Հայաստանը «կլանվում է» Երևանի կողմից: Տարածքային «զարգացման» և «ամայացման» անհավասարության մասին վաղուց է խոսվում, իմ հիշողությամբ՝ առնվազն 2000-ականներից: Համենայն դեպս այդ տարիներին ես և իմ կոլեգաները մի քանի անգամ գրել ենք այդ մասին և արել ենք այդ անհավասարությունը մեղմելու գործնական առաջարկներ: Վաղուց է խոսվում նաև կառավարման մարմինների ապակենտրոնացման անհրաժեշտության մասին: Արմեն Ամիրյանի՝ ՀՀ մշակույթի նախարար նշանակելու օրերին կարծեք թե շրջանառվում էր Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու հարցը: Այդ խոսակցությունը մի տեսակ անորոշ լռեց: Գուցե նոր ընտրված նախագահին մոտ կանգնած մարդիկ հուշե՞ն նրան այդ ծրագրերի մասին: Եվ ինձ թվում է, ավելորդ չի լինի, եթե նա իմանա նաև հանրայնորեն, մամուլում, սոցցանցերում հնչած առաջարկությունները: Դրանցից մեկը, որն այսօր ինձ հիշեցրեց դիմագիրքը, ճիշտ երեք տարի առաջ «այսօր»՝ մարտի 3-ին գրված, շարունակում է մնալ որպես առաջարկություններից մեկը և դրանցից բավական շատ կան, ընդ որում դրանք ՀՀ նախագահի նոր Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունների շրջանակներում են:

| | |
1727 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am