ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Քայրաթ Ումարովը Ղազախստանի անունից ստորագրել է միջուկային զենքի արգելման մասին համաձայնագիրը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Գերատեսչությունը հայտնել է, որ Ղազախստանն ակտիվ մասնակցություն է ունեցել համաձայնագրի տեքստի ընդունմանն ու մշակմանը, որը միջուկային պատմության մեջ առաջին իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթն է դարձել:
Մինչ այժմ փաստաթուղթը ստորագրել է 56 պետություն, որոնցից 5-ն այն վավերացրել է: Ղազախստանը դարձել է փաստաթուղթը ստորագրած 57-րդ պետությունը: