Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը մտադիր է Սպիտակ տնից հեռացնել դստերն ու փեսային

10:40, շաբաթ, 03 մարտի, 2018 թ.
Թրամփը մտադիր է Սպիտակ տնից հեռացնել դստերն ու փեսային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ իր դուստր Իվանկան և նրա ամուսին Ջարեդ Քուշները լքեն Սպիտակ տունը: Այդ կապակցությամբ Թրամփը խնդրել է աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիին հեռացնել նրանց, հաղորդում է The New York Times-ը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Թրամփի վարչակազմի մի շարք աշխատակիցներ դժգոհում են, որ Իվանկան և նրա ամուսինը, ովքեր նախագահի օգնական են հանդիսանում, աշխատում են Սպիտակ տանը: Ընդ որում, Թրամփն ինքն է երբեմն կիսվում իր խորհրդականների հետ, որ Իվանկան և նրա ամուսինն ի սկզբանե չպետք է զբաղեցնեին այդ պաշտոննները:

The New York Times-ը նշում է, որ չնայած Թրամփը Քելիին դիմել է նրանց հեռացնելու հարցով, դստերն ու փեսային էլ ասել է, որ պետք է շարունակեն աշխատել:

8532 | 0
Facebook