Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Պուտինի շտապ հեռագիրը Հայաստան. «Ժամանակ»

10:15, շաբաթ, 03 մարտի, 2018 թ.
Պուտինի շտապ հեռագիրը Հայաստան. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ՌԴ նախագահ Պուտինը նախօրեին շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պուտինի շնորհավորական հեռագիրը, իհարկե, առաջինն է, որ ստանում է Արմեն Սարգսյանը, և այն հատկանշական և ուշագրավ է այդ տեսանկյունից, և առաջին հերթին իհարկե նաև հրատապության առումով: Պուտինը, փաստորեն, Արմեն Սարգսյանին շնորհավորում է ժամեր անց: Այդ հանգամանքը դիտարժան է մի քանի ասպեկտով: Նախ, Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը շատերի մոտ դիտարկվեց իբրև, այսպես ասած, արևմտամետ նախագահի թեկնածուի առաջադրում, հաշվի առնելով, որ Արմեն Սարգսյանը եղել է դեսպան Մեծ Բրիտանիայում, տարիներ շարունակ տարբեր գործունեություն է ծավալել այնտեղ՝ թե՛ քաղաքական-դիվանագիտական, թե՛ տնտեսական իմաստով: Մյուս կողմից, սակայն, երբ Սարգսյանը սկսեց հանդիպումները Սփյուռքի հետ՝ նախագահի թեկնածության առաջարկն ընդունելու հարցում վերջնական որոշման համար, Սարգսյանն առաջինը այցելեց Մոսկվա:
     Սրանք իհարկե դետալներ են, որոնք ամենևին չեն նշանակում որևէ սկզբունքային կողմնորոշում կամ դիլեմա, սակայն, անշուշտ, հետաքրքիր դետալներ կամ շտրիխներ են, և դրանց ֆոնին էլ ուշագրավ է Պուտինի թե՛ հրատապ, թե՛ փաստացի առաջին շնորհավորանքը: Մեծ հաշվով, չունենալով անմիջական վարչական իշխանություն, Արմեն Սարգսյանն իհարկե կարող է իր դերակատարումն ու կարգավիճակը, այսպես ասած, արժեհամակարգային հարթության վրա ծառայեցնել Հայաստանում աշխարհայացքային փոփոխությունների համար, իսկ Ռուսաստանի համար, թերևս, առավել խնդրահարույց է հենց այդ հանգամանքը, քան անմիջական ազդեցությունն իշխանության վրա»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
7884 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am