Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Քվեաթերթիկի վրա Գագիկ Ծառուկյանի անունն է գրված եղել որպես նախագահի թեկնածու

10:10, շաբաթ, 03 մարտի, 2018 թ.
Քվեաթերթիկի վրա Գագիկ Ծառուկյանի անունն է գրված եղել որպես նախագահի թեկնածու

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած խորհրդարանի Հաշվիչ հանձնաժողովի անդամները երեկ երդում էին կերել, որ չեն գաղտնազերծելու Արմեն Սարգսյանի քվեարկության արդյունքում անվավեր ճանաչված քվեաթերթիկի բովանդակությունը, այդուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ դրա վրա գրված է եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անուն-ազգանունը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Հիշեցնենք, որ գաղտնի քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորներից Սարգսյանին կողմ էին քվեարկել 90-ը, դեմ՝ 10-ը։ Եվ քանի որ «Ելք»-ից երկու պատգամավոր բացակայում էր՝ Սասուն Միքայելյանն ու Էդմոն Մարուքյանը, նշանակում է՝ 3 պատգամավոր էլ Սարգսյանին աջակցություն հայտնած ՀՀԿ-ՀՅԴ-«Ծառուկյան դաշինքի» շարքերից են»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3158 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am