Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցազրույցներ

«Գոռ Վարդանյանը պառակտում է բոլորին՝ կարատեն իր համար մեծ բիզնես դարձնելով»․ Տիգրան Չոբանյան

23:35, ուրբաթ, 02 մարտի, 2018 թ.
«Գոռ Վարդանյանը պառակտում է բոլորին՝ կարատեն իր համար մեծ բիզնես դարձնելով»․ Տիգրան Չոբանյան

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը երեկ հայտարարություն է տարածել՝ հայտնելով իր անվստահությունը Երևանի քաղաքապետի օգնական Գոռ Վարդանյանին և պահանջել է վերջինիս հրաժարականը։ Մանրամասներն իմանալու համար MAMUL.am-ի թղթակիցը զրուցեց Չոբանյանի հետ, ով նշեց, որ Վարդանյանի որոշումների հիմնական իմաստն արդեն գործող ֆեդերացիաները պառակտելն է։

«Երևան քաղաքի ուշուի ֆեդերացիան բացել է Արայիկ Աբրահամյանը, բայց Գոռ Վարդանյանի ուղղորդությամբ և պարտադրանքով։ Ժամանակին Գոռ Վարդանյանի նախաձեռնությամբ բացվել էին մարտարվեստների քաղաքային ֆեդերացիաներ, որոնք պետք է հանդիսանային իրավաբանական անձ։ Այն ժամանակ բանականություն ունեցող ֆեդերացիաները ընդդիմացան։ Առանց այդ էլ ահավոր քանակի մարտարվեստների ֆեդերացիաներ կան, ավելի շատ ֆեդերացիաներ կավելանային։

Մարզային ֆեդերացիաները հիմա, միևնույնն է, քաղաքային առաջնություններ կազմակերպում են։ Էլ ինչի՞ համար են պետք քաղաքային ֆեդերացիաները։ Բացի այդ Գոռ Վարդանյանը քաղաքային ֆեդերացիա ստեղծելու առաջարկով պարտադիր դիմում է հանրապետական ֆեդերացիաներից հեռացված կամ խնդիր ունեցող անձանց։ Ինչի՞ համար է դա արվում։ Միայն պառակտելու և իր շարերը լուծելու համար։ Պառակտելու իմաստը կայանում է նրանում, որ իր կողմից հորինված կարատեի ուղղությունը՝ Դուքենդոն, կարողանա ասպարեզից դուրս մղել ճանաչում ունեցող ֆեդերացիաներին կամ էլ դրանք ենթարկել իրեն։ Քողարկված ձևով դպրոցներում այլ ֆեդերացիաների մարզիչներին դուրս են հանում, քանի որ կա հրահանգ՝ դահլիճները տրամադրել միայն Դուքենդո կարատեի մարզիչներին։ Այդ հանձնարարականները գալիս են հենց Գոռ Վարդանյանից։

Ի դեպ, տեղեկություն կա, որ ԱՄՆ-ում նա բավականին վարկաբեկիչ բաներ է արել և այնտեղ համատարած կոչեր են հնչում երեխաներին այլևս չտանել Դուքենդոյի մարզադպրոցներ։ Վերադառնալով Հայաստանին՝ նշեմ, որ այս գործելաոճը խնդիր է։ Ստացվում է, որ մարտարվեստների դաշտում բացարձակ հեղինակազրկված Գոռ Վարդանյանին հարկավոր է բոլորին պառակտել։ Խնդիրը շատ գլոբալ է։

Գոռը ոչ մի համաշխարհային կազմակերպության անդամ չէ, հետևաբար սև գոտի ստանալու հնարավորություն չունի։ Այսինքն նրա տիտղոսները սուտ են։ Շարունակելով սուտն՝ անհայտ ծագումնաբանության գոտիներ շնորհվում են նաև իր խմբակներում։ Այսինքն կարատեն դարձրել է իր համար մեծ բիզնես։ Ժողովրդի մեջ տեղեկացվածության մակարդակը, սակայն բարձրացել է՝ ի վնաս Գոռի։ Նա լավ է հասկանում, որ շատ շուտով այդ բիզնեսը կարող է կորցնել։ Հետևաբար, պաշտոնական լծակներ ունենալով․ փորձում է բոլոր մարտարվեստներն իր տակը ծալել, դառնալ միակ ղեկավարող, թելադրող, հսկող մարդը՝ կարծես Ալ Կապոնե։

Դուքենդոն շատ մեծ փչած փուչիկ է, որը տրաքելու վիճակում է։ Առհասարակ, Դուքենդոն ի՞նչ է։ Նման բառ անգամ չկա բառարաններում, ոչ էլ աշխարհում է հայտնի նման բան։ Սա հենց իր հորինած աֆերիստությունն է, խաբեբայությունը։ Քանի որ մարտարվեստների հին վարպետներն այդքանը հասկանում են, իրեն անհրաժեշտ է անել այն, ինչ անում է։

Բայց խնդիրը միայն կարատեի կամ ուշուի մեջ չէ, այլ քաղաքային ֆեդերացիաների՝ որպես իրավաբանական անձ բացելու։ Դա շատ վտանգավոր է։ Նա նման բան անում է նաև օլիմպիական մարզաձևերի հետ՝ փորձելով խաբել հանրությունը, որ իր բուն նպատակը մարտարվեստները չեն։ Նրա գործունեությունը քայքայում է սպորտն, իսկ հիմնական թիրախը մարտարվեստներն են։ Բնական է, որ այս արարքը վնասում է նաև մեր ֆեդերացիային։ Օրինակ Արայիկ Աբրահամյանի դպրոցում գործում է մեր ֆեդերացիայի 4 մարզիչ և նրանք կախում ունեն Աբրահամյանից։ Սա արդեն պառակտման վտանգ հանդիսացող երևույթ է»,- նշեց Չոբանյանը։

| | |
13306 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am