Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը՝ մարտի 31-ին

01:15, կիրակի, 04 մարտի, 2018 թ.
«Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը՝ մարտի 31-ին

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2018թ. մարտի 31-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը։

«Մրցանակաբաշխության կարևորագույն նպատակն է՝ տարվա ընթացքում ստեղծագործական ձեռքբերումներով աչքի ընկած արվեստագետներին արժանիորեն գնահատել հենց Հայաստանում»,- հայտարարել էր նախարար Ամիրյանը:

Անվանակարգերը հետևյալն են. դասական ժանրում լավագույն երաժշտախումբ, դասական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք), դասական ժանրում լավագույն ալբոմ, լավագույն համերգային նախագիծ, ժողովրդական ժանրում լավագույն երաժշտախումբ, ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք), ժողովրդական ժանրում լավագույն ալբոմ, լավագույն համերգային նախագիծ, մասսայական (POP) ժանրում, լավագույն երգիչ, երգչուհի, լավագույն ռոք խումբ, լավագույն ջազ խումբ կամ կատարող, լավագույն ալբոմ, լավագույն համերգային նախագիծ, տարվա հիթ, տարվա հայտնություն, լավագույն տեսահոլովակ՝ բոլոր ժանրերի համար:

| | |
1481 | 0