Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնի ստանձնման ու լիազորությունների մասին

21:25, ուրբաթ, 02 մարտի, 2018 թ.
ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնի ստանձնման ու լիազորությունների մասին

Մարտի 2-ին խորհրդարանն Արմեն Սարգսյանին ընտրեց ՀՀ նախագահ, ով, սակայն, պաշտոնն ստանձնելու է գործող նախագահի լիազորությունների ավարտման օրն՝ ապրիլի իննին:

Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրության 127-րդ և «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը հերթական ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը: Նշվել է, որ ԱԺ հատուկ նիստը կգումարվի ապրիլի 9-ին: Հատուկ նիստի անցկացման կարգը սահմանվում է ԱԺ նախագահի առաջարկությամբ՝ խորհրդի որոշմամբ:

Մեր նախորդ հրապարակումներում ներկայացրել էինք, թե ինչ լիազորություններ է ունենալու ՀՀ 4-րդ նախագահը:

Կարող եք ծանոթանալ նաև, թե ինչպիսի սպասարկում է նրան տրամադրվելու:

| | |
3995 | 1