Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի ոստիկանությունն առաջին անգամ հարցաքննում է երկրի վարչապետին

12:35, ուրբաթ, 02 մարտի, 2018 թ.
Իսրայելի ոստիկանությունն առաջին անգամ հարցաքննում է երկրի վարչապետին

Իսրայելի ոստիկանությունն առաջին անգամ հարցաքննում է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ երկրի ամենախոշոր «Բեզեք» հեռուստաընկերության ղեկավարության հետ նրա մտերիմների կոռուպցիոն փոխհարաբերությունների մասին գործի հետաքննության շրջանակներում, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իսրայելական ռադիոկայաններից մեկին:

Քննիչներն ապացույցներ են ման գալիս այն մասին, որ պաշտոնյաներն առաջ են մղել հեռուստաընկերության շահերը՝ երկրի վարչապետի մասին դրական հրապարակումների փոխարեն:

Ավելի վաղ իսրայելական ոստիկանությունը պահաջնել էր մեղադրանք առաջադրել Նեթանյահուին:

«Հարցաքննությունն ընթանում է Երուսաղեմում նրա պաշտոնական նստավայրում և, ինչպես ակնկալվում է, կտևի 4 ժամ: Նեթանյահուին կներկայացվեն զգալի ապացույցներ, որոնք դեռևս բացահայտված չեն հանրության համար, սակայն ներկայացվել են դատարանին լսումների և հիմնական կասկածյալների ձերբակալության համար»,- հայտնել է ռադիոկայանը:

Ոստիկանությունն ավելի վաղ ձերբակալել էր Իսրայելի վարչապետի նախկին մամուլի քարտուղարին, կապի նախարարության նախկին տնօրենին, «Բեզեք»-ի սեփականատիրոջն իր որդու, կնոջ և մի քանի ենթակաների հետ:

Նշվում է, որ Իսրայելի վարչապետից բացի՝ հարցաքննվում է նաև նրա կինը՝ Սառան:

4256 | 0
Facebook