Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն նախատեսում է նոր պատժիչ միջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ

13:40, ուրբաթ, 02 մարտի, 2018 թ.
ԱՄՆ-ն նախատեսում է նոր պատժիչ միջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ

ԱՄՆ-ն կանխատեսում է նոր պատժիչ միջոցների կիրառումը ՌԴ-ի դեմ՝ Սիրիայի կառավարության հետ միասին խաղաղ սիրիացիների նկատմամբ քիմիական զենք կիրառելու համար: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Հեյզեր Նաուերթը: «Մենք ուսումնասիրում ենք մեխանիզմների շարք, որով կարող ենք պատասխանատվության ենթարկել ՌԴ-ի և Սիրիայի կառավարություններին՝ Սիրիայի կառավարության կողմից սեփական ժողովրդի նկատմամբ քիմիական զենք կիրառելու համար: Մենք պատասխանատվության կենթարկենք Ռուսաստանին»,- ասել է նա: Պետդեպի ներկայացուցիչը նաև Ռուսաստանին մեղադրել է Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում հրադադարի խախտման դեպքերի համար:

4682 | 0
Facebook