Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե Սերժ Սարգսյանի թրի տակով չես անցել, ուզում ես Հրայր Թովմասյան լինես, դաժե՝ Գևորգ Կոստանյան, շանս չունես». Փաշինյան

10:35, ուրբաթ, 02 մարտի, 2018 թ.
«Եթե Սերժ Սարգսյանի թրի տակով չես անցել, ուզում ես Հրայր Թովմասյան լինես, դաժե՝ Գևորգ Կոստանյան, շանս չունես». Փաշինյան

Ինչպես հայտնի է, Սահմանադրության 83-րդ հոդված համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Ըստ տարածված լուրերի՝ հենց նա էլ մեկ ամիս հետո փոխարինելու է Գագիկ Հարությունյանին ՍԴ նախագահի պաշտոնին:

«Երեկ հարց տվեցի Հրայր Թովմասյանին՝ «Ժառանգության» հետ առնչությունների մասին: Հարցրեցի՝ արդյոք հիմնադիր անդամ չի՞ եղել այդ կուսակցության: Նա ասա՝ ոչ, հիմնադիր անդամ չի եղել: Մինչդեռ նշեմ, որ նա եղել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ»,- Աժ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ «ՀՀ-ում քաղաքական, աշխատանքային առաջընթացի, կամ որևէ առաջընթացի համար մի պայման գոյություն ունի՝ Սերժ Սարգսյանի թրի տակով անցե՞լ ես, թե՞ չէ, եթե չես անցել, ուզում ես Թովմասյան, կամ դաժե Կոստանյան լինես, շանս չունես»: Ըստ Փաշինյանի՝ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի անդամ կամ ՍԴ նախագահի թեկնածու չէր լինի, եթե «Սարգսյանի թրի տակով անցած չլիներ»:

6810 | 0
Facebook