Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թերթերի տեսություն

Նիկոլը քվեարկած թերթիկը կրկին լուսանկարել է. «Հրապարակ»

09:40, ուրբաթ, 02 մարտի, 2018 թ.
Նիկոլը քվեարկած թերթիկը կրկին լուսանկարել է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Դուք դե՞մ եք քվեարկել Գագիկ Հարությունյանին՝ հարցրինք նրա հետ անձնական մտերմություն ունեցող «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանին։ «Միանշանակ, ինչո՞ւ պետք է կողմ քվեարկեի, երբ առանց դրա էլ ինքն ընտրվելու խնդիր չուներ»։ Անձնական մտերմության, հարաբերությունների պատճառով։

«Մտերմությունը՝ մտերմություն, բայց ես իրեն էլ նախապես ասել եմ, որ դեմ եմ քվեարկելու, ավելին՝ ասել եմ, որ մեր «դեմն» իրեն ավելի շատ կբարձրացնի, քան մյուսների «կողմը», ի վերջո, ինքը հո Նազարբաեւը չէ՞»։ Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ ինքն անգամ չի նայել քվեաթերթիկներին, բոլորին է դեմ քվեարկել։ Իսկ կա՞ն խմբակցությունում պատգամավորներ, որոնք լուսանկարել են քվեաթերթիկը։ «Միայն Նիկոլը, ինքը նախորդ քվեարկություններից փորձ ուներ»,- խոստովանեց Արամ Զավենիչը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2443 | 0